«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Լեմկինի ինստիտուտը զգուշացնում է Փաշինյանի օրոք նոր ցեղասպանության վտանգի մասին

Լեմկինի ինստիտուտը զգուշացնում է Փաշինյանի օրոք նոր ցեղասպանության վտանգի մասին
30.01.2025 | 21:50

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի հեղինակավոր ինստիտուտը հայտարարել է, որ Ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարությունները թուրքական քարոզչական նարատիվներ են կրում:

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Փաշինյանի անմիտ հայտարարությունները ջուրն են գցում տարբեր գիտնականների կողմից տասնամյակներ տևող հետազոտությունները, խոչընդոտում են արդարության հաստատմանը, ինչպես նաև վտանգավոր դինամիկա են պարունակում հաշվի առնելով Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը:

ՈՒշադրության է արժանի հատկապես վերջին միտքը, որտեղ ըստ էության շեշտադրվում է, որ Փաշինյանի հայտարարությունները հայ ժողովրդի համար ցեղասպանության նոր վտանգներ են պարունակում:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2489

Մեկնաբանություններ